Միխայիլ Չիգորինի հուշամրցաշար շախմատի միջազգային փառատոնը Ռուսաստանի Գավաթի փուլն է և մեկնարկում է հաջորդ շաբաթ Սանկտ Պետերբուրգում:
Գլխավոր մրցաշարին մասնակցության համար արդեն հայտագրվել է 280 խաղացող, ներառյալ 75 գրոսմայստերներ:
Այս պահի դրությամբ մեկնարկային ցուցակի առաջին տասնյակը հետևյալն է՝ Ալեքսեյ Շիրով (Լատվիա), Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա), Զոլտան Ալմաշի (Հունգարիա), Վլադիմիր Հակոբյան (Հայաստան), Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան), Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան), Պավել Էլյանով (Ուկրաինա), Կրիշնան Սաշիկիրան (Հնդկաստան), Վադիմ Զվյագինցև (Ռուսաստան), Վլադիմիր Պոտկին (Ռուսաստան):
Խաղարկային օրերն են հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 4-ը: Գլխավոր մրցաշարից առաջ հոկտեմբերի 25-ին և 26-ին տեղի կունենա արագ շախմատի մրցաշար: