19 հոկտեմբերի 2012 - 19:04 AMT
Ադրբեջանական բանակի ինքնաոչնչացումը շարունակվում է

Ադրբեջանական բանակի Աղդամի շրջանում տեղակայված զորամասում տեղի է ունեցել մահացու ելքով պատահար: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ կայքը, այսօր 1994թ ծնված Ալիյար Արիֆ օղլու Զուլֆուգարով անունով զինվորը զոհվել է իրեն վստահված տաբելային զենքից արձակված փամփուշտից: Փաստի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, վարվում է հետաքննություն:

Հաղորդվում է, որ Ալիյար Զուլֆուգարովը բանակ է զորակոչվել այս տարվա ապրիլին: