19 հոկտեմբերի 2012 - 19:11 AMT
Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնն ընդունում է մրցութային հայտեր

Մեկնարկել է Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնը՝ «Կանաչաստան» ՀԿ-ի, Աուդիո-Վիզուալ Լրագրողների Ասոցիացիայի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ նախաձեռնությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում է սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնի թիմը:

Փառատոնը նպատակ ունի նպաստել որակյալ սոցիալական գովազդի մշակույթի ձևավորմանը և երիտասարդ մասնագետների ու քաղաքացիական ակտիվիստների հմտությունների զարգացմանը:

Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնին ներկայացված մրցութային աշխատանքները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին` տևողությունը չգերազանցի 2 րոպեն, արծարծի սոցիալական խնդիր, առաջարկի ներկայացվող խնդրի լուծում:

Հայտերն ընդունվում են մինչև 2012թ. հոկտեմբերի 28-ը: Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնն ընդունում է մրցութային հայտեր