Դեղորայքային չարաշահումից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Արեշի 45-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 12 տան բնակչուհի` 19-ամյա Մերի Կարոյանը: Ըստ բժիշկների՝ Մերի Կարոյանի առողջական վիճակը բավարար է: Ինչպես հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգը ստացել են հոկտեմբերի 20-ին, ժամը 02.32-ին:
ԱԻՆ մեկ ահազանգ էլ է ստացվել՝ դարձյալ դեղորայքի չարաշահումից թունավորման մասին: Երևանի բնակչուհի` 1977թ. ծնված Նաիրա Խաչատրյանը, ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից: