Հոկտեմբերի 19-ին Ղրիմում տեղի ունեցավ գալա-համերգ, նվիրված Հայկական մշակույթի օրերին, հայտնում է Analitika.at.ua-ն:
12-ամյա ընդմիջումից հետո տոնակատարությունը տեղի ունեցավ Յալթայում:
Միջոցառումը բացեց ու մասնակիցներին օրհնեց Սբ Հռիփսիմեի վանքի քահանա հայր Երեմեյը, որից հետո բացման արարողությունը շարունակեց Ղրիմի հայկական համայանքի նախագահ Ռուդոլֆ Հակոբյանը:
Բացի ստեղծագործական ելույթներից տոնակատարության մասնակիցները կարողացան գնահատել նաև հայկական խոհանոցը և ծանոթանալ Ուկրաինայի և Ղրիմի հայերի պատմությանը: Տոնակատարության կարևոր մաս կդառնա նաև Հայկական խոհանոցի համաղրիմյան փառատոնն ու մի շարք այլ միջոցառումներ: