Իսրայելը մեղսակից է Լիբանանի հետախուզության ղեկավար, գեներալ Վիսամա ալ Հասանի սպանությանը, գրում է իսրայելյան Yedioth Ahronoth-ը լիբանանյան թերթերի վրա հղումով:
Թերթը գրում է, որ գեներալն ու նրա ծառայությունը կարևոր դեր են կատարել Լիբանանի տարածքում Իսրայելի 25 հետախուզական խմբերի մերկացման և Իսրայելի 17 գործոկալների ձերբակալության գործում: Թե ինչպես է իսրայելական կողմը մեղսակից գեներալի սպանությանը, պարբերականը չի հայտնում:
Լիբանանի հետախուզության ղեկավարը սպանվեց ուրբաթ օրը Բեյրութում ահաբեկչության հետևանքով: Նրան համարում էին երկրի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի կողմնակիցները: