ՄԱԿ-ը կարող է խաղաղապահներ ուղարկել Սիրիա, եթե նման որոշում կայացվի Անվտանգության խորհրդում, երկուշաբթի օրը լրագրողներին է հայտնել գլխավոր քարտուղարի խաղաղապահական օպերացիաների հարցերով տեղակալ Էրվե Լադսուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՄԱԿ-ի ԱԽ-ն ներկայումս չի դիտարկում է խաղաղապահներին Սիրիա ուղարկելու հարցը:
Սիրիայում արդեմ մեկ ու կես տարուց ավել չեն դադարում զինված բախումները կառավարական զորքերի և զինված գրոհայինների միջև: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, երկրում զոհերի թիվը գերազանցում է 30 հազարը: