23 հոկտեմբերի 2012 - 13:53 AMT
ՖԻՖԱ-ն համաձայնագիր է կնքել դարպասների գրավումն արձանագրող համակարգերի երկու առաքիչների հետ

ՖԻՖԱ-ն համաձայնագիր է կնքել դարպասների գրավումն արձանագրող GoalRef and Hawk-Eye համակարգերի երկու առաքիչների հետ:

Երկու ընկերությունները մի շարք լաբորատոր փորձարկումներ են անցկացնում 2011թ. հոկտեմբերից 2012թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ինչպես խաղարկային պայմաններում, այնպես էլ իրական խաղերում:

Եզրափակիչ ստուգումը կանցակցվի, երբ համակարգերը տեղադրվեն մարզադաշտերում: Հաջորղության դեպքում կթույլատրվի դրանց կիրառությունը պաշտոնական խաղերում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ առաջին անգամ համակարգը կփորձարկվի աշխարհի 2012թ. ակումբային առաջնությունում, հայտնում է Eurosport-ը: