23 հոկտեմբերի 2012 - 18:33 AMT
USAID-ին Հայաստանի ֆինանսական սեկտորին կներկայցնի նորարար վարկային պրոդուկտները

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (EDMC/USAID) «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը հոկտեմբերի 24-ին կիրականացնի «Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար» խորագրով ներկայացում:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն փոքր և միջին բիզնեսի համար մշակվող ինովացիոն վարկային պրոդուկտները, հաղորդում է USAID-ի մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը կմասնակցեն ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունները`Արարատբանկ, Յունիբանկ, Հայբիզնեսբանկ, Գուդ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն, ինչպես նաև ՀՀ կառավարության և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

EDMC/USAID հնգամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների զարգացումը: