19 ապրիլի 2005 - 16:38 AMT
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՍԵՅՄԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Լեհաստանի Սեյմը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.NET-ի թղթակցին, փաստաթղթի հեղինակն է Սեյմի նախագահությունը: «Ոճրագործությունների մասին հիշողությունը բոլոր պետությունների եւ բարի կամքի մարդկանց բարոյական պարտքն է»,-ասվում է որոշման տեքստի մեջ: «ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման գործընթացում Եվրամիությունը պահանջում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»,-նշվում է փաստաթղթում: Այնուհետեւ փաստաթուղթը կուղարկվի Լեհաստանի Սենատի քննարկմանը