20 ապրիլի 2005 - 08:14 AMT
ԱՅՍՕՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ֆրանսիա աշխատանքային այցով: Այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, Սենատի նախագահի եւ երկրի խորհրդարանի խոսնակի հետ: Ապրիլի 23-ին Հայաստանի նախագահը կվերադառնա Երեւան: