25 հոկտեմբերի 2012 - 12:03 AMT
Դահուկային ֆրիսթայլի և սնոուբորդի ևս մեկ մարզաձև՝ բիգ էյրը, կարող է ներառվել 2018թ Օլիմպիական խաղերի ծրագրում

Որոշ արտասահմանյան ԶԼՄ-ներ հայտնում են, որ հոկտեմբերին Ցյուրիխում կայացած FIS հանձնաժողովների և կոմիտեների նիստում քննարկվել է 2018թ ձմեռային Օլիմպիադայի ծրագրում դահուկային ֆրիսթայլի և սնոուբորդի ևս մեկ մարզաձև հանդիսացող բիգ էյրի ներառման հնարավորությունը:

Այս մասին հաղորդում է ամերիկյան հայտնի ESPN հեռուստաալիքը` հղելով ԱՄՆ-ի սնոուբորդի և դահուկասպորտի Ասոցիացիայի իր աղբյուրներին: Միևնույն ժամանակ Ասոցիացիայի ղեկավարությունը զերծ է մնացել մեկնաբանություններից` միայն հաստատելով հարցի քննարկման փաստը: