25 հոկտեմբերի 2012 - 12:41 AMT
Բոբսլեյի և սկելետոնի միջազգային ֆեդերացիայի նախագահը կգնահատի Սոչիում սահնակային և բոբլսեյի սահուղու պատրաստությունը

Սոչիում տեղի կունենա բոբսլեյի և սկելետոնի Ռուսաստանի գավաթը, որը 2012-2013-ի խաղաշրջանի լեռնային կլաստերի առաջին թեստային մեկնարկն է:

Բոբսլեյի և սկելետոնի միջազգային ֆեդերացիայի նախագահ Իվո Ֆերիանին ներկա է այսօր Սոչիում մեկնարկած բոբսլեյի և սկելետոնի Ռուսաստանի գավաթին:

Ֆերիանին պետք է գնահատի սահնակային և բոբսլեյի մրցուղու պատրաստությունը ներկա փուլում և ձմեռային Օլիմպիական խաղերի հեռանկարում, ինչպես նաև հետևի նրան, թե ինչպես են կազմակերպվել և ինչպես կընթանան այդ մրցումները: