25 հոկտեմբերի 2012 - 14:08 AMT
«Արմավիան» և Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը նշում են հաջող համագործակցության 10-ամյակը

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան» և Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը նշում են հաջող համագործակցության 10-ամյակը: Այդ ընթացքում Երևան-Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվել է շուրջ 1,5 մլն մարդ: Ամեն օր «Արմավիան» «Դոմոդեդովո»-ից երկու չվերթ է կատարում:

Այս համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում ավիաուղևորների համար, որոնք թույլ են տալիս համադրել «Արմավիայի» ընդլայնվող երթուղային ցանցը Ռուսաստանի ուղևորափոխադրումների քանակով գլխավոր օդային հանգրվանի եզակի տրանսֆերային հնարավորությունների հետ: