25 հոկտեմբերի 2012 - 14:18 AMT
ԱՊՀ երկրների նախագահների ու ԱԳ նախարարների նիստը հետաձգվում է

ԱՊՀ երկրների նախագահների ու ԱԳ նախարարների նիստը հետաձգվում է: Ինչպես հայտնում է կազմակերպության գործկոմի մամլո ծառայությունը, նման հետաձգումը պայմանավորված է 11 նախագահների ու ԱԳ նախարարների ժամանակացույցերի համաձայնեցման անհրաժեշտությամբ: Նիստերի անցկացման նոր ամսաթիվը ճշտվում է:

Ավելի վաղ նախատեսվում էր հանդիպումն անցկացնել նոյեմբերի 1 և 2-ին Աշխաբադում: