25 հոկտեմբերի 2012 - 13:52 AMT
Խանջյան փողոցում կիսակառույց է փլուզվել. կան վիրավորներ

Այսօր ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և վեց մարտական հաշվարկ: