25 հոկտեմբերի 2012 - 14:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կարեն Թումանյան. Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է կնքի ռազմավարական պայմանագիր

Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ կնքի ռազմավարական-դաշնակցային պայմանագիր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Անարդարության և անհավասարության հաղթահարումը մայր հայրենիքում» ՀԿ-ի նախագահ Կարեն Թումանյանը: Նրա խոսքով, սա միակ ճանապարհն է Հայաստանում տնտեսական խնդիրները լուծելու համար: Հարավային ուղղությամբ ռազմավարության իրականացումը, ըստ նրա, նաև Ռուսաստանի շահերից է բխում, և ՌԴ-ն պատրաստ է ամենահնարավոր տնտեսական զիջումների Հայաստանի համար, որը նա կարող է անել միայն Եվրասիական միության հարթությունում, քանի որ օրենսդրական գործառույթներն այս հարթությունում թույլ կտան այդպիսի զիջումների գնալ:

Թումանյանը նաև նշեց, որ Հայաստանն արտահանելու ապրանքներ քիչ ունի, և դա կարող է անել միայն պայմանագրերի շնորհիվ:

Ըստ նրա, Լեհաստանն ու Հունաստանն այսօր խորը ճգնաժամի մեջ են, որովհետև չունեն ապրանք արտահանելու պայմանագրեր:

Ռուսաստանի ընտրությունը, ըստ ՀԿ նախագահի, պայմանավորված է այդ երկրի հետ դարավոր կապերով:

ՖՈՏՈՇԱՐՔ