25 հոկտեմբերի 2012 - 14:55 AMT
«Հյուրիեթ». ԱՄՆ-ն իր զինվորականներին է ուղարկել Թուրքիա

ԱՄՆ-ն իր զորակազմն է գործուղել Թուրքիա հետախուզական գործողություններ անցկացնելու համար, գրում է թուրքական «Հյուրիեթը»:

Ըստ թերթի, եթե Անկարան խնդրի, որ ամերիկացիներն օգնեն տարհանման աշխատանքներին, նրանք կարող են նման օժանդակություն ցույց տալ: Սակայն, ինչպիսի հետախուզական գործողությունների մասին է խոսքը, թերթը չի գրում:

Թուրքական իշխանությունները չեն հաստատել, սակայն, չեն էլ հերքել ամերիկացի զինվորականների ժամանման մասին տեղեկատվությունը, հայտնում է «Թրենդը»:-