25 հոկտեմբերի 2012 - 17:13 AMT
Քաղաքագետ. Թուրքիան ոչինչ է Իրանի համեմատ թե քաղաքական, թե տնտեսական ռեսուրսներով

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ Թուրքիան չունի այնքան ռեսուրս, որ կարողանա Իրանի դեմ ինչ-որ գործողություն իրականացնել: Կարելի է ասել, որ Թուրքիան իր թե քաղաքական, թե տնտեսական ռեսուրսներով ոչինչ է Իրանի համեմատ: Այս մասին քաղաքագետն ասել է լրագրողներին:

Ըստ քաղաքագետի՝ Իրան-Թուքիա ուղղությամբ հսկողությունը ծայրաստիճան լարված է, ինչից էլ Թուրքիան վախենում է, և դժվար թե այդ երկրների միջև պատերազմ լինի:

«Իրանը մի քանի անգամ սպառնացել է Թուրքիային: Վերջին սպառնալիքն այն էր, երբ Իրանը հայտարարեց, որ տարածաշրջանի մյուս հարցերում իրենք համաձայնեցված կգործեն Ռուսաստանի և Չինաստանի հետ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ակնհայտ սպառնալիք՝ ուղղված Թուրքիային»,-ասաց Շաքարյանցը՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանն անում են ամեն ինչ, որպեսզի Թուրքիան չփորձի որևէ հեղափոխական խաղ խաղալ այդ ուղղություններով:

«Դե իսկ Իրան-Ռուսաստան-Թուրքիա «խաղում» Հայաստանը պետք է դառնա ինքնուրույն խաղացող»,-նշեց Սերգեյ Շաքարյանցը: