26 հոկտեմբերի 2012 - 16:29 AMT
Ավետիք Գրիգորյանը առաջատար է Միխայիլ Չիգորինի անվան փառատոնի կայծնակնային մրցաշարում

Միխայիլ Չիգորինի անվան շախմատային փառատոնի կայծակնային մրցաշարում, որն ընթանում է Սանկտ Պետերբուրգում, 5 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը:

Նա 4 տուրերում հաղթանակներ է տարել Կոնստանտին Զալկինդի (Իսրայել), Շամիլ Արսլանովի (Ռուսաստան), Միրոսլավ Վլասենկոյի (Ռուսաստան) և Բարտոշ Սոկոյի (Լեհաստան) նկատմամբ:

5-րդ տուրում Գրիգորյանը կխաղա Վասիֆ Դուրաբայլիի հետ (Ադրբեջան), ով 4 միավորով 2-րդ տեղում է: Մրցաշարի մնացած 3 պարտիաները նույնպես կկայանան հոկտեմբերի 26-ին:

Գլխավոր մրցաշարը տեղի կունենա հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 4-ը: Մրցաշարին ներկայացված են ավելի քան 300 խաղացողներ, ներառյալ 75 գրոսմայստերներ:

Տվյալ պահին մեկնարկային կազմի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը. Ալեքսեյ Շիրով (Լատվիա), Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա), Զոլտան Ալմաշի (Հունգարիա), Վլադիմիր Հակոբյան (Հայաստան), Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան), Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան), Պավել Էլյանով (Ուկրաինա), Կրիշնան Սաշիկիրան (Հնդկաստան), Վադիմ Զվյագինցև (Ռուսաստան) և Վլադիմիր Պոտկին (Ռուսաստան):