«ՄԱԿ Փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունը և նրա գործընկերները պատրաստ են օգնություն ուղարկել շուրջ 65 հազար սիրիացիների, եթե հակամարտության կողմերը պահպանեն հրադադարը»,-ասվում է կառույցի տարածած կոմյունիկեում:
«Մենք պատրաստ ենք 13 հազար ընտանիքի, այսինքն 65 հազար մարդու 550 տոննա բեռ ուղարկել»,-ասել են ՄԱԿ Փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունում:
Սիրիայի կառավարական զորքերն ու ապստամբների մի մասը պատրաստակամություն են հայտնել հրադադար պահպանել մահմեդական Կուրբան-բայրամ տոնի ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքսը»: