Apple-ն առցանց ռադիո կգործարկի 2013 առաջին եռամսյակում, հայտնում են Bloomberg-ի իրազեկ մարմինները: Այժմ ընկերությունը բանակցում է ձայնագրող ընկերությունների հետ: Համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն նոյեմբերի կեսին:
Ծառայությունը հասանելի կլինի iPhone սմարթֆոնների, iPad պլանշետային համակարգիչների ու Mac համակարգիչների միջոցով: Apple-ի հավելվածը կմրցակցի Pandora, Salcker առցանց ռադիոների և iHeartRadio-ի հետ: