27 հոկտեմբերի 2012 - 14:17 AMT
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Հանրապետության ղեկավարը շուտափույթ ապաքինում և քաջառողջություն է մաղթել «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող մեծանուն դերասանին:

Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անցած շաբաթ օրը: