22 ապրիլի 2005 - 11:46 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆՇԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
Ռուսաստանի Պետդուման Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ ընդունել է հայտարարություն: Փաստաթղթի տեքստը կազմվել եւ ընդգրկվել է Պետդումայի ԱՊՀ երկրների գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի օրակարգում: Հայտարարությանը կողմ են քվեարկել 310 խորհրդարանականներ` անհրաժեշտ 226 ձայների դեպքում, դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել: Ընդունված հայտարարությունում ռուս խորհրդարանականները «լիովին դատապարտում են Ցեղասպանությունը եւ գտնում են, որ 90-րդ տարելիցն անհրաժեշտ է նշել ամբողջ միջազգային հանրությունով», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: