
Իսպանիայում տեղի են ունեցել երկրի կառավարության կողմից ընդունված տնտեսության խիստ միջոցների քաղաքականության դեմ զանգվածային ակցիաներ: Ցույցին մասնակցել են բյուջետային ոլորտների աշխատակիցները` բժիշկներ, ուսուցիչներ և այլն: Նրանք դեմ են հարկերի բարձրացմանը և ծախսերի կրճատմանը:
Ցուցարարները Մադրիդում փորձել են շրջապատել խորհրդարանի շենքը, սակայն ոստիկանությունը խանգարել է նրանց, հաղորդում է Reuters-ը: