29 հոկտեմբերի 2012 - 20:03 AMT
Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանին նկատողություն է հայտարարվել

Հայաստանի արդարադատության խորհրդուրդը հավանության է տվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում Նորա Արայիկի Կարապետյանին նշանակելու առաջարկը:

Խորհուրդը որոշել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Սիմոնյանին հայտարարել նախազգուշացում: