Սանկտ Պետերբուրգում ընթացող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում հոկտեմբերի 29-ին կայացել են երրորդ տուրի պարտիաները:
Հայ շախմատիստները շարունակում են վստահ հանդես գալ: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Իվան Ռումի (Ռուսաստան) նկատմամբ, Ավետիք Գրիգորյանը պարտության է մատնել Էմրե Կանին, իսկ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը՝ Անտոն Շոմոևին (Ռուսաստան):
Հաղթանակից հետո նրանք հավաքել են երեք միավոր և մի քանի շախմատիստների հետ կիսում են 1-16-րդ տեղերը:
Չիգորինի հուշամրցաշարը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում «Պարկ» հյուրանոցում և ավարտվելու է նոյեմբերի 4-ին: Մինչ այդ կայանալու է կայծակնային մրցաշար, իսկ հետո մեկնարկելու է դաական շախմատի Ռուսաստանի գավաթը: