Նյու Յորքի հեղեղված շրջաններից մեկում մոտ 20 տուն է այրվում: Հրդեհը սկսվել է երեքշաբթի օրը «Սենդի» փոթորկի պատճառով հեղեղված Նյու Յորքի Կուինսե շրջանում, 24 տուն է այրվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Fox News հեռուստաալիքի վրա հղումով:
Երկու մարդ աննշան վնասվածքներ է ստացել, հրդեհի դեմ պայքարում են 198 հրշեջներ:
Հրկիզման պատճառն անհայտ է:
ԱՄՆ-ում և Կանադայում փոթորկի զոհ է դարձել առնվազն 16 մարդ: