ՄԱԿ Զարգացման ծրագիրը 135 մլն դոլար է հատկացրել Իրանին Ուրմիա լճի ծանծաղման դեմ պայքարի համար, հայտնել է Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Մուհամեդջավադ Մուհամմեդիզադեն:
ՄԱԿ ԶԾ 2012-2016թթ. համար Իրանին 295 մլն դոլար է հատկացրել, որից 135 մլն՝ Ուրմիա լճի խնդիրների լուծման համար:
Ըստ պաշտոնական վիճակագրության, Ուրմիայի 70 տոկոսն արդեն ծանծաղել է: Այժմ լճի մեկ լիտր ջրում մինչև 400գ աղ է պարունակվում: Ավելի վաղ աղի պարունակությունը 160-170 գրամ էր:
Ուրմիայի մակերեսը 6 հազար քմ է: Չվող թռչունների միգրացիայի ժամանակ լիճը դառնում է նրանց ժամանակավոր հանգրվանը: