Երեկ Հալեպի մոտակայքում մի քանի հայ պատանդ է վերցվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Պատանդ են վերցվել Կարո Փամփալյանը, Արսեն Արոյանը, Լևոն Զեյթունյանը, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթները: Բալայանը հավելեց նաև, որ մյուս 2 հոգու անունները դեռ ճշտվում են: