ԱՄՆ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կանոնավոր կապը պահպանվում է: Այսպես PanARMENIAN.Net-ի թղթակցին պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով Նյու Յորքում մոլեգնող «Սենդի» փոթորիկին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ինտերֆաքսը», ԱՄՆ ԶԼՄ-ների վրա հղումով` առնվազն 17 մարդ է զոհվել ԱՄՆ-ում ու Կանադայում «Սենդի» փոթորկի հետևանքով: 16 մարդ է զոհվել Նյու Յորք, Նյու Ջերսի, Փենսիլվանիա, Հյուսիսային Կառոլինա, Արևմտյան Վիրջինիա, Քոնեկտիկուտ և Մերիլենդ նահանգներում: Եվս մեկ մարդ է մահացել Կանադայի Տորոնտո քաղաքում: