24 ապրիլի 2005 - 11:22 AMT
ԳԵՈՐԳԻ ԲՈՈՍ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Ես վստահ եմ, որ XXI դարում ամբողջ քաղաքակիրթ աշխարհը կդատապարտի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի Ադոլֆ Հիտլերի «Ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանության մասին» հայտնի խոսքերն ընդմիշտ մոռացվեն»: Այս մասին Հայոց ցեղասպանության զոհերի Հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգայանն իր հերթին մատնանշել է ամեն տարի պետական մակարդակով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող երկրների ավելացման միտումը: «Հուսով եմ, որ այս տարի եւս Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի ԵՄ երկրներում, հատկապես այդ կառույցին Թուրքիայի անդամակցության համատեքստում»,- նշել է Անդրանիկ Մարգարյանը: Ընդսմին Ռուսաստանի Պետդումայի նախագահի տեղակալ Գեորգի Բոոսը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն աայնուամենայնիվ կկայանա` «դրան ոչինչ չի խանգարում, քանզի Ցեղասպանություն իրոք եղել է», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: