30 հոկտեմբերի 2012 - 20:07 AMT
Associated Press. Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են կատարել Յասիր Արաֆատի աճյունի արտաշիրիմում

Ֆրանսիայի կառավարությունում Associated Press գործակալության աղբյուրը հոկտեմբերի 30-ին հայտարարել է, որ այդ երկրի մասնագետները նոյեմբերին կմեկնեն պաղեստինական Ռամալա քաղաք, որտեղ թաղված է Յասիր Արաֆատը և կկատարեն նրա աճյունի արտաշիրիմում:

Ֆրանսիացիները մտադիր են կատարել կենսաբանական նյութերի հետազոտություն՝ պաղեստինյան առաջնորդի մահվան պատճառները պարզելու համար:

Նման հետաքննություն անցկացնելու պատճառը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի սյուժեն է, որում առաջադրվել է վարկած Արաֆատին թունավորելու մասին: