31 հոկտեմբերի 2012 - 09:39 AMT
Երկրաշարժ՝ Հայաստանի տարածքում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 02.05-ին Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարանից 15 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է միայն Քաջարան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: