31 հոկտեմբերի 2012 - 10:31 AMT
Մարկոս Պիզելիի գոլի շնորհիվ «Կուբանը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակչի արդյունքներով «Կուբանը» դուրս է եկիել քառորդ եզրափակիչ: Յուրի Կրասնոժանի սաները պարտության են մատնել «Կրասնոդարին» 1:0 հաշվով, միակ գոլի հեղինակ է դարձել Մարկոս Պիզելին:

Կրասնոդարցիներն առաջին անգամ են այդքան հեռու գնացել Ռուսաստանի գավաթում թիմի գոյության ողջ ընթացքում: Մինչ այդ «Կուբանը» վեց անգամ հասել է 1/8 եզրափակիչ ժամանակակից շրջանում և մեկ անգամ՝ 1982-ին: «Կուբանը» և «Կրասնոդարը» արդեն հանդիպել են այս խաղաշրջանում պրեմիեր-լիգայի շրջանակներում: Օգոստոսի 10-ին կայացած խաղում հաղթանակ են տարել «դեղնականաչները»՝ 2:1: 2013-ի ապրիլի 17-ին քառորդ եզրափակչում կրասնոդարցիները կխաղան «Զենիթի» հետ: