31 հոկտեմբերի 2012 - 10:35 AMT
Ռոբերտ Հովհաննիսյանը Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում բարձրացել է առաջին տեղը

Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում շարունակում է վստահ հանդես գալ: Չորրորդ տուրում նա հաղթանակ է տարել Գիլ Պոպիլսկիի նկատմամբ (Իսրայել) և չորս միավորներով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մեկ այլ հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը միավորները կիսել է Ներգի Պարիմարջանի հետ (Հնդկաստան) և զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանն առաջին պարտությունն է կրել Ալեքսանդր Շիմանովից (Ռուսաստան):

Չիգորինի հուշամրցաշարը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում «Պարկ» հյուրանոցում և ավարտվելու է նոյեմբերի 4-ին: Մինչ այդ կայանալու է կայծակնային մրցաշար, իսկ հետո մեկնարկելու է դաական շախմատի Ռուսաստանի գավաթը: