31 հոկտեմբերի 2012 - 12:01 AMT
Մարկոս Պիզելլի. Մենք նոր էջ հավելեցինք «Կուբանի» փառավոր պատմությանը

«Ռուսաստանում ես նախկինում սանրվածքս չեմ փոխել: Իսկ ահա Բրազիլիայում հաճախ էին փոխում իմիջս և դա հաջողություն էր բերում: Ուրախ եմ, որ աjս անգամ էլ դա աշխատեց՝ թիմի և ինձ համար այդքան կարևոր պահի»,-խոստովանել է Ռուսաստանի 1/8 եզրափակչի հաղթական գոլի հեղինակ Մարկոս Պիզելլին: Նա «Կուբանի» միակ գոլն է խփել «Կրասնոդարի» հետ խաղում:

Ըստ կիսապաշտպանի, իրենց հաջողվեց նոր էջ հավելել «Կուբանի» փառավոր պատմությանը: «Մենք գիտեինք, որ մինչ այդ «Կուբանը» քառորդ եզրափակիչ դուրս չէր եկել և գոհ ենք, որ կարողացանք հաղթանակի հասնել»,-Պիզելլիի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: