31 հոկտեմբերի 2012 - 12:10 AMT
Ռոման Բերեզովսկի. «Դինամոն» բավականին լավ է ընթանում, մենք սկսկել ենք իրականացնել մտահղացումները

«Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին իր ակնկալիքներն է հայտնել «Խիմկիի» հետ առաջիկա խաղից առաջ:

Հոկտեմբերի 31-ին «Խիմկի Արենայում» թիմերը կխաղան Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակչում: 38-ամյա դարպասապահը նախկինում խաղացել է մերձմոսկովյան ակումբի կազմում:

«Դինամոն» բավականին լավ է ընթանում, մենք սկսկել ենք իրականացնել մտահղացումները: Մթնոլորտը կոլեկտիվում «Խիմկի» ակումբի հետ խաղից առաջ շատ դրական է: Ճիշտ է, դեռ հայտնի չէ, թե ով կխաղա»,-Բերեզովսկու խոսքն է մեջբերում rsport.ru.-ն: