31 հոկտեմբերի 2012 - 13:09 AMT
Արմեն Աշոտյան. Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի անհրաժեշտություն կա

Այսօր Կրթության և գիտության նախարարությունում ներկայացվեց Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» զեկույց, որը Կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմաբ իրականացրել է «Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Զեկույցի ներկայացման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոսեց Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի անհրաժեշտության մասին .«Աշխատանքներն արդեն սկսվել են, փորձագիտական առաջին խումբն արդեն ժամանալ է Երևան: Մենք փորձելու ենք առաջանցիկ օրենք ստեղծել, որին կձգտենք հարմարվել: Նախատեսում ենք , որ ամենաուշը 2013 թվականին այն արդեն ընդունված կլինի»,-ասաց նախարարը: