31 հոկտեմբերի 2012 - 13:15 AMT
Առաջին անգամ մեկ տեղում կներկայացվեն բոլոր այն խնդիրները, որոնք մտահոգում են վարորդներին

Ավտովարորդներն իրենց իրավունքներին ծանոթանալու նոր հնարավորություն ունեն: «Աքիլես» ՀԿ-ն այսօր ներկայացրեց իրենց կայքում կատարված փոփոխությունները և «Առավել պաշտպանված վարորդ» ծրագիրը: Ըստ «Աքիլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի՝ 13 տարվա ընթացքում սա իրենց ամենաստացված ծրագրերից մեկն է: «Առավել պաշտպանված վարորդ» ծրագրով երեք հիմնական խնդիր է առաջ քաշվել՝ բարելավել achill.am կայքը, թեժ գծի և կայքի միջոցով խորհրդավություն տրամադրել և պաշտպանել վարորդների իրավունքները դատական ատյաններում:

Ծրագրին աջակցել է «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը, որի ներկայացուցիչ Մարիամ Վարդանյանը ծրագիրը բնորոշեց որպես շատ կարևոր և հաջողված: «Առավել պաշտպանված վարորդ» ծրագիրը, ըստ Հայաստանի երիտասարդ իրավապաշտպանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, կաևոր է այն տեսանկյունից, որ Հայաստանում կլինի իրազեկ վարորդ և քաղաքացի: «Դա կնպաստի իրավական պետության կայացմանը: Մենք նաև կարգապահ վարորդ դասիարակելու խնդիր ունենք»,- ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց Կարեն Զադոյանը:

«Աքիլես» ՀԿ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ կայքում առաջին անգամ են ներկայացվում բոլոր այն խնդիրները, որ մտահոգում են վարորդներին:

Ավելացնենք, որ կայքն ունի տեղեկատվական-ուսուցողական բնույթ: Այստեղ տեղադրված են ոլորտին առնչվող մոտ 30 օրենքներ և կառավարության որոշումներ: