31 հոկտեմբերի 2012 - 14:39 AMT
Մեկ տարում բենզինի գները Հայաստանում աճել են 13,6 տոկոսով

2012թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.9% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է 2012թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գնաճով` համապատասխանաբար 0.2% և 0.1% գնաճ:

Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. հոկտեմբերին 2011թ. հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.6% և 9.2%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 13.4% և 6.9%-ով:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզին կարելի է գնել 550 դրամով, «Պրեմիում» տեսակի՝ 520 դրամով, «Ռեգուլյար» տեսակի՝ 500 դրամով: