Թուրքական չորս F-16 կործանիչները երկժամյա հետախուզական թռիչք են ունեցել Սիրիայի հետ սահմանին՝ չխախտելով հարևան երկրի օդային տարածքը, հայտնում է թուրքական Dogan գործակալությունը:
Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները սրվեցին հոկտեմբերի 3-ից, երբ սիրիական տարածքից արձակված հրետանային արկերը պայթեցին Թուրքիայի տարածքում, որի արդյունքում զոհվեց 5 մարդ և 11-ը վիրավորվեցին: Թուրքական կողմն ի պատասխան գնդակոծեց թուրքական տարածքը: