31 հոկտեմբերի 2012 - 15:29 AMT
Աշխարհի քարտեզում ևս մեկ Թուրքիա է հայտնվել

Բուրկինա Ֆասոյի գյուղերից մեկը վերանվանվել է Թուրքիա: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, թուրքական բարեգործական ընկերությունները վերջին 3 տարիներին օգնություն են ցույց տվել այդ երկրին և որպես երախտագիտության նշան Տրանսալիա գյուղի բնակիչներն այն վերանվանեցին Թուրքիայի, հայտնում է Vesti.az-ը:

Անկարան փորձում է ակտիվացնել հարաբերությունները Աֆրիկայի երկրների հետ: Թուրքիան շարունակում է օգնել աֆրիկյան երկրներին: