31 հոկտեմբերի 2012 - 15:45 AMT
ԱԺ որոշ պատգամավորների ամսական հավելյալ 60 հազար դրամ կհատկացվի

2013 թ. բյուջեի նախագծով մարզերից ընտրված պատգամավորների կեցության վարձի ֆոնդը կավելանա 30 մլն դրամով: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2013թ. բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։ Այսուհետ, նախկին` 40 հազար դրամի փոխարեն պատգամավորներն ամսական կստանան 100 հազ. դրամ:

Այսպիսով` խորհրդարանի 2013թ.-ի ծախսերը կկազմեն 3,14 մլրդ դրամ, ինչը 197 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: