31 հոկտեմբերի 2012 - 16:32 AMT
Իսրայելի ՊՆ ղեկավար. Թեհրանը որոշել է չշտապել միջուկային զենքի մշակման հարցում

Թեհրանը որոշել է չշտապել միջուկային զենքի մշակման հարցում՝ վախենալով ռազմական հակամարտությունից, պնդում է Իսրայելի պաշտպանության նախագահ Էհուդ Բարաքը:

Daily Telegraph-ին Բարաքը հայտնել է, որ, ըստ ստացված տվյալների, այս ամառ Իրանն օգտագործել է իր ունեցած հարստացված ուրանի մեկ երրորդից ավելին միջուկային էներգետիկայի քաղաքացիական ծրագրի շրջանակում:

Ըստ Բարաքի, դա 8-10 ամսով հետաձգում է Թեհրանի կողմից մարտական միջուկային լիցքի ստացումը: Այնուամենայնիվ, եկող տարվա ամռանը հնարավոր է նոր դիմակայություն Իրանի և նրա հակառակորդների, առաջին հերթին Իսրայելի միջև, հայտարարել է նախարարը: