31 հոկտեմբերի 2012 - 16:45 AMT
Հունաստանի ՀՆԱ-ն հաջորդ տարի կկրճատվի 4,5 տոկոսով

Հունաստանի ՀՆԱ-ն հաջորդ տարի կկրճատվի 4,5 տոկոսով, ասվում է 2013թ. բյուջեւի նախագծում, որը հրապարակել է երկրի ֆինանսների նախարարությունը:

Այդպիսով, 2013թ. կդառնա թվով վեցերորդ անկման տարին: Ըդն որում, տնտեսության անկումը կդանդաղի: Երկրի իշխանությունները ենթադրում են, որ բարեփոխումների ու ծախսերի կրճատման շնորհիվ նրան կհաջողվի բյուջեի պրոֆիցիտի հասնել՝ ՀՆԱ 0,4 տոկոսի չափով:

Գործազրկությունը կկազմի 22,8 տոկոս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: