25 ապրիլի 2005 - 08:57 AMT
ՆԱՏՕ-Ն ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԶՈՐՔԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱՏՕ-ն որոշում չի ընդունել Հարավային Կովկասի որեւիցե երկրում իր զորքերի տեղաբաշխման մասին: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: «ՆԱՏՕ-ն որոշում չի ընդունել իր զորքերը մտցնելու Հարավային Կովկասի որեւիցե երկիր` պաշտպանելու համար նավթամուղը կամ տնտեսական այլ օբյեկտներ, թեեւ չեմ բացառում, որ ապագայում այդ հարցը կարող է քննարկվել»,-հայտարարել է նա: Այս հայտարարությունը Ռոբերտ Սիմոնսը արել է մի շարք արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների այն հաղորդումների առնչությամբ, թե ՆԱՏՕ-ն ծրագրում է Ադրբեջանի տարածքում ռազմահանգրվան տեղաբաշխել նավթի հանքավայրերի եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ադրբեջանական հատվածի պաշտպանության համար: