«Ծեծը ինքնաբուխ չէր, մեզ նպատակադրված տարան ավտոկայանատեղի: Կազմակերպված, պատրաստված մեզ էին սպասում, չգիտեմ ինչու սկսեցին ծեծել: Ես առաջին հարվածը ստացա հետևից՝ ծոծրակիս: Եթե մենք մի փոքր էլ կասկածեինք , որ այդպիսի բան կլինի, սրահից դուրս չէինք գա: Ուշքի գալուց հետո Վահե Ավետյանին տեսել եմ 5-10 մետր հեռավորության վրա անբնական ծալապատիկ դիրքով ընկած»: Սա հատված է «Հարսնաքարի» գործով տուժող Արտակ Բայադյանի այսօրվա ցուցմունքից: Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այս պահին ընթանում է «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը: Այսօրվա նիստում դեռ հարցաքննվել է միայն Արտակ Բայադյանը: