ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել է, որ ընթացիկ տարվա վերջին սպառում է պետական պարտքային պարտավորությունների տեղակայման՝ օրենքով հաստատված 16,4 տրիլիոն դոլար լիմիտը:
Սակայն նախարարությունը կարող է շարունակել կատարել իր պարտականությունները նաև 2013-ի սկզբին: «Լավ լուրն այն է, որ մեզ կհաջողվի հասնել տարեվերջ: Ենթադրվում է, որ ֆինանսների նախարարությանը կհաջողվի դիմել ինչ-որ հնարքների մինչև փետրվար կամ մարտ ձգելու համար»,- նշել է Pierpont Securities LLC գլխավոր տնտեսագետ Սթիվեն Սթենլին: