1 նոյեմբերի 2012 - 12:25 AMT
Չիգորինի հուշամրցաշար. Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին պարտությունն է կրել

Սանկտ Պետերբուրգում շարունակվում է Միխայիլ Չիգորինի շախմատի հուշամրցաշարը:

Հինգերորդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, առաջին պարտությունն է կրել: Նա միավորներ կորցրերց ռուսաստանցի Ալեքսանդր Շիմանովի հետ խաղում: Հովհաննիսյանը նահանջել է 9-րդ տեղն ու մեկ միավոր է զիջում Շիմանովին:

Ավետիք Գրիգորյանը սևերով ոչ ոքի է խաղացել Կրիշնան Սասիկիրանի (Հնդկաստան) հետ խաղում, իսկ Վլադիմիր Հակոբյանը կարողացել է օգնել Վադիմ Մոիսեենկոյին Ռուսաստանից: Գրիգորայնը 16-րդ տեղում է, իսկ Հակոբյանը բարձրացել է 25-րդ տեղը:

Միխայիլ Չիգորինի մրցաշարն անցնում է Սանկտ Պետերբուրգում և կավարտվի նոյեմբերի 4-ին: